ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Ռուսական բանկերը կհրապարակեն տնօրենների խորհրդի անդամների և հաշվապահների կենսագրությունը

27.02.2014 12:18

Ռուսական բանկերը կհրապարակեն տնօրենների խորհրդի անդամների և հաշվապահների կենսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական բանկերն ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն հրապարկել տնօրենների խորհրդի անդամների և հաշվապահների կենսագրությունը։ Օրենքի նախագծի վերաբերյալ ուղղումների հեղինակը Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի փոխնախագահ Դմիտրի Սավելևն է։ Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը։

Այսօր օրինագծով նախատեսվում է, որ բանկերը պետք է իրենց պաշտոնական կայքում հրապարակեն միայն իրենց ղեկավարների պրոֆեսիոնալ գործունեության և որակավորման մասին տեղեկությունը։ Սավելևն առաջարկում է այդ օրենքը տարածել նաև տնօրենների խորհրդի անդամների, գլխավոր հաշվապահների, նրանց տեղակալների ու մասնաճյուղերի ղեկավարների վրա։

Ինչպես գրում է թերթը, նրանք պետք է հրապարակեն հետևյալ տեղեկությունները` անուն–ազգանուն–հայրանուն, զբաղեցրած պաշտոնները, մասնագիտական կրթությունը։ Հարկ կլինի նշել նաև վերջին հինգ տարիների ընթացքում աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկությունները` նշելով պաշտոններն ու այն խնդիրները, որոնք լուծել է այդ պաշտոնում աշխատելու ժամանակ, գրում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ռուսական բանկերը կհրապարակեն տնօրենների խորհրդի անդամների և հաշվապահների կենսագրությունը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024