13.02.2015 10:52
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը նորացրել ու ընդլայնել է իր Ուսումնական կենտրոնը, որտեղ ընթանում է բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների ուսուցումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների ուսուցմանը և գործադրում է բոլոր ջանքերը պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու ուղղությամբ», – նշվում է հաղորդաագրության մեջ։
Նոր կենտրոնում ուսումնական դասարանները կահավորված ու վերազինված են անհրաժեշտ տեխնիկայով, կլինեն ինտերակտիվ թրեյնինգներ, կլոր սեղաններ և քննարկումներ, բանկի ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու սենյակներ: Ուսուցումը հաշվարկված է ինչպես նոր աշխատակիցների, այնպես էլ այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց որակավորումը: Ուսումնական կենտրոնու միաժամանակ կարող է ուսանել 100-120 մարդ:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ–Հայաստան Բանկը նորացրել ու ընդլայնել է իր Ուսումնական կենտրոնը
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ