ԿՆԽԱՏԵՍՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Moody’s–ը փոխել է Գերմանիայի բանկային համակարգի կանխատեսումը «բացասականից» «կայուն»

06.09.2013 11:41

Moody’s–ը փոխել է Գերմանիայի բանկային համակարգի կանխատեսումը «բացասականից» «կայուն»

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը փոխել է Գերմանիայի բանկային համակարգի կանխատեսումը «բացասականից» «կայուն», հայտնում է РБК–ն։

Moody’s –ի` Գերմանիայի բանկային համակարգի «բացասական» կանխատեսումը պահպանվում էր 2008 թվականի ապրիլից։ Կանխատեսման փոփոխությունն արտացոլում է հատվածի կորուստների աստիճանական կրճատումը և մի քանի տարիների ընթացքում բանկերի կապիտալի մակարդակի (2008թ.–ից) բարելավված ցուցանիշները, նշում է Moody’s–ը։

Գործակալությունը նշում է, որ Գերմանիայի բանկային համակարգն այժմ ավելի կայուն է արտաքին շոկերի նկատմամբ։
Նման տեղեկություն է պարունակվում «Banking System Outlook: Germany» զեկույցում` նվիրված ԳԴՀ բանկային հատվածի իրավիճակին։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Moody’s–ը փոխել է Գերմանիայի բանկային համակարգի կանխատեսումը «բացասականից» «կայուն»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.03.2024