ԿՈՄԵՔՍ թեմյով բոլոր նորությունները

Ոսկին COMEX-ում այսօր նվազել է չորս առևտրային օրերի նվազագույն ցուցանիշին՝ 1305,4 դոլար/ունցիա

25.06.2014 14:58

Ոսկին COMEX-ում այսօր նվազել է չորս առևտրային օրերի նվազագույն ցուցանիշին՝ 1305,4 դոլար/ունցիա

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Ոսկին այսօր Նյու Յորքի COMEX բորսայում չի կարողացել մնալ 1320 դոլարի սահմանից բարձր և սահմանվել է ունցիայի դիմաց 1310 դոլարից ցածր մակարդակում: Ոսկու գնանշումն այսօր նվազել է՝ հասնելով մինչև ունցիայի դիմաց 1305,4 դոլարի: Սա 2014 թ.-ի հունիսի 19-ից հետո գրանցված ամենացածր ցուցանիշն է, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ընթացիկ ժամանակահատվածում ոսկու ակտիվ ֆյուչերսի (օգոստոսի) գործարքները սահմանափակված են ունցիայի դիմաց 1305,4-1320,3 դոլար միջակայքով: Ոսկու մասնակցությամբ վերջին գործարքի գինը կազմում է 1312,7 դոլար/ունցիա, մինչև 0,65 տոկոսով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը 2014 թ.-ի հունիսի 24-ի առուվաճառքի արդյունքում COMEX-ում կազմել է 1321,3 դոլար/ունցիա:

Օրվա սկզբից COMEX-ում ոսկու ունցիան էժանացել է 8,6 դոլարով: Գնանշման բացասական դինամիկայի պատճառը ոսկու շահադիտական վաճառքն ու շահույթի ֆիքսումն է: Այսպես, նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում (հունիսի 24, 23, 20, 19 և 18) ոսկու պաշտոնական գինը բարձրացրել է գրեթե 50 դոլարով (+3,8%) և հասել է ավելի քան երկու տարվա առավելագույն ցուցանիշին, ինչի պատճառով ոսկի  գնելու նկատմամբ հետաքրքրությունն այսօր թուլացել է:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ոսկին COMEX-ում այսօր նվազել է չորս առևտրային օրերի նվազագույն ցուցանիշին՝ 1305,4 դոլար/ունցիա

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024