Ոսկին COMEX-ում այսօր նվազել է չորս առևտրային օրերի նվազագույն ցուցանիշին՝ 1305,4 դոլար/ունցիա

25.06.2014 14:58
Ոսկին COMEX-ում այսօր նվազել է չորս առևտրային օրերի նվազագույն ցուցանիշին՝ 1305,4 դոլար/ունցիա

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Ոսկին այսօր Նյու Յորքի COMEX բորսայում չի կարողացել մնալ 1320 դոլարի սահմանից բարձր և սահմանվել է ունցիայի դիմաց 1310 դոլարից ցածր մակարդակում: Ոսկու գնանշումն այսօր նվազել է՝ հասնելով մինչև ունցիայի դիմաց 1305,4 դոլարի: Սա 2014 թ.-ի հունիսի 19-ից հետո գրանցված ամենացածր ցուցանիշն է, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ընթացիկ ժամանակահատվածում ոսկու ակտիվ ֆյուչերսի (օգոստոսի) գործարքները սահմանափակված են ունցիայի դիմաց 1305,4-1320,3 դոլար միջակայքով: Ոսկու մասնակցությամբ վերջին գործարքի գինը կազմում է 1312,7 դոլար/ունցիա, մինչև 0,65 տոկոսով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը 2014 թ.-ի հունիսի 24-ի առուվաճառքի արդյունքում COMEX-ում կազմել է 1321,3 դոլար/ունցիա:

Օրվա սկզբից COMEX-ում ոսկու ունցիան էժանացել է 8,6 դոլարով: Գնանշման բացասական դինամիկայի պատճառը ոսկու շահադիտական վաճառքն ու շահույթի ֆիքսումն է: Այսպես, նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում (հունիսի 24, 23, 20, 19 և 18) ոսկու պաշտոնական գինը բարձրացրել է գրեթե 50 դոլարով (+3,8%) և հասել է ավելի քան երկու տարվա առավելագույն ցուցանիշին, ինչի պատճառով ոսկի  գնելու նկատմամբ հետաքրքրությունն այսօր թուլացել է:

Ոսկու երկար դիրքերի լիկվիդացման համար տեխնիկապես գրավիչ պայմանները ձևավորվել են այսօր, այն բանից հետո, երբ դրա գնանշումը հասել է ապրիլի կեսից հետո գրանցված առավելագույն ցուցանիշին՝ 1326,6 դոլար/ունցիա:

Ամենայն հավանականությամբ` այսօր և առաջիկա օրերին ոսկու գնանշման գնային դինամիկան COMEX-ում կսահմանափակվի 1300,0 դոլար/ունցիա մակարդակով և 1327,0 դոլար/ ունցիա դիմադրության շեմով, կարծում են փորձագետները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև