ՀԱՄԱԼՍԱՐԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ֆրանսիական համալսարանն առաջին անգամ գործարկում է «Բանկային գործ և ապահովագրություն» բակալավրիատի նոր ծրագիր

29.05.2014 19:03

Հայաստանի ֆրանսիական համալսարանն առաջին անգամ գործարկում է «Բանկային գործ և ապահովագրություն» բակալավրիատի նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր ուսումնական տարուց կգործարկի «Բանկային գործ և ապահովագրություն» բակալավրիատի նոր ծրագիր «Ֆինանսներ» մասնագիտացմամբ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրամի» ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան։

Ըստ նրա` նոր ծրագրով ուսուցումը կսկսվի արդեն սեպտեմբերից, և ծրագրվում է, որ համալսարանը կընդունի մինչև 60 դիմորդների, ովքեր ուսումն ավարտելուց հետո աշխատանքի կտեղավորվեն Հայաստանի բանկային և ապահովագրական համակարգում։

Նա նշեց, որ ոլորտն ընտրվել է` հաշվի առնելով բանկային ոլորտի հանրաճանաչությունը և մասնագետների աճող պահանջարկը, և ընդգծեց, որ Համալսարանն իր առջև սոսկ «դիպլոմներ բաժանելու» նպատակ չի դնում։
«Հաշվի առնելով Հայաստանում բանկային հատվածի զարգացման միտումները` մենք կարծում ենք, որ Հայաստանում կան տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները»,– ասաց Մոնտուան։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի ֆրանսիական համալսարանն առաջին անգամ գործարկում է «Բանկային գործ և ապահովագրություն» բակալավրիատի նոր ծրագիր

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024