ՀԱՄԽԱՌՆ թեմյով բոլոր նորությունները

ՀԿԴ–ում արժեթղթերի համախառն ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 1 461 մլրդ դրամ

23.02.2015 18:04

ՀԿԴ–ում արժեթղթերի համախառն ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 1 461 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում 2014 թ.–ի արդյունքում պահպանման է փոխանցվել 1 461 մլրդ դրամի արժեթուղթ, որից 1 423,5 մլրդ դրամը կորպորատիվ արժեթղթեր են, տեղեկացրեց ՀԿԴ տնօրեն Վահան Ստեփանյանը։

«Զգալի ծավալներ ունեն նաև օտարերկրյա արժեթղթերը` մոտ 33,2 մլրդ, ընդ որում օտարերկրյա արժեթղթերի սպասարկումը մենք սկսել ենք 2014 թ.–ից», –նշեց նա։

Նրա խոսքերով` ՀԿԴ–ի ակտիվ հաշիվներում արժեթղթերի համախառն ծավալը կազմել է մոտ 911,4 մլրդ դրամ, իսկ 2014 թ.–ի ընթացքում դեպոզիտարիան իրականացրել է 141 մլրդ դրամի արժեթղթերի փոխանցում և 73 մլրդ դրամի տեղաբաշխում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀԿԴ–ում արժեթղթերի համախառն ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 1 461 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024