ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ թեմյով բոլոր նորությունները

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հետ համատեղ տոն է պարգևել Հայաստանի մանկատան սաներին

07.06.2013 18:58

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հետ համատեղ  տոն է պարգևել Հայաստանի մանկատան սաներին

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ համատեղ հունիսի 7-ին բարեգործական ակցիա է անցկացրել Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նախասրահում կազմակերպվել էր տոնական միջոցառում Գավառի, Վանաձորի և Երևանի Նորքի մանկատների սաների, ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների երեխաների համար: Տոնին ներկա են եղել նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող որբ երեխաները։

Ակրոբատների հետաքրքիր համարները գերեցին իրենց համարձակությամբ և յուրօրինակությամբ: Սակայն տոնն այդքանով չավարտվեց. խաղերից և հյուրասիրությունից հետո երեխաները դիտեցին Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հետ համատեղ տոն է պարգևել Հայաստանի մանկատան սաներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024