ՀԱՅԱՍՏԱՆ * ԴՈԼԱՐԱՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում դեպոզիտների դոլարացման մակարդակը 2014թ.–ին ավելացել է 4,2 տ.կ.–ով և կազմել 63,9%

13.03.2015 19:09

Հայաստանում դեպոզիտների դոլարացման մակարդակը 2014թ.–ին ավելացել է 4,2 տ.կ.–ով և կազմել 63,9%

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014թ.–ին դեպոզիտների դոլարացման մակարդակը կազմել է 63,9 տոկոս` 2013թ.–ի համեմատ ավելանալով 4,2 տոկոսային կետով։ Դա են վկայում ՀՀ ԿԲ–ի` 2014թ.–ի դեկտեմբերի տեղեկատվական ամփոփագրի տվյալները։

Հայաստանում ավանդների դոլարացումը տեղի է ունեցել հայկական դրամի կտրուկ արժեզրկման պայմաններում և 2014թ.–ի նոյեմբեր–դեկտեմբերին արժութային շուկայում առաջացած խուճապի հետևանքով։ Նախորդ տարվա վերջում գրանցված կտրուկ արժեզրկումը ստիպեց երկրի բնակչությանը վերաբաշխել խնայողությունները` ազգային արժույթից դարձնելով դոլար, ինչը և արտացոլվել է դեպոզիտների դոլարացման բարձրացման վրա։

Խնայողությունների վերաբաշխումը հիմնականում գրանցվում էր 2014 թ.–ի դեկտեմբերին ցպահանջ ավանդներում։ Այսպես, դրամով ցպահանջ ավանդները նախորդ տարվա դեկտեմբերին նվազել են 9,8 տոկոսով` հասնելով 180,5 մլրդ դրամի, իսկ դոլարով ցպահանջ ավանդներն ավելացել են 6,6 տոկոսով` մինչև 846,7 մլրդ դրամ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում դեպոզիտների դոլարացման մակարդակը 2014թ.–ին ավելացել է 4,2 տ.կ.–ով և կազմել 63,9%

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024