ՀԱՇՎԵՏՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

J.P.Morgan Chase բանկի մաքուր վնասը 2013թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 380 մլն դոլար` մեկ տարի առաջ գրանցված շահույթի դիմաց

11.10.2013 17:42

J.P.Morgan Chase բանկի մաքուր վնասը 2013թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 380 մլն դոլար` մեկ տարի առաջ գրանցված շահույթի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. J.P.Morgan Chase & Co. ամերիկյան խոշորագույն առևտրային բանկի մաքուր վնասը 2013թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 380 մլն դոլար` մեկ տարի առաջ գրանցված 5,71 մլրդ դոլար մաքուր շահույթի դիմաց, նշվում է ֆինանսական կազմակերպության հրապարակած հաշվետվության մեջ, հաղորդում է РБК–ն։

Բանկի համախառն մաքուր եկամուտը, երրորդ եռամսյակի արդյունքում, նվազել է 8 տոկոսով` հասնելով 23,12 մլրդ դոլարի` 25,15 մլրդ դոլարի համեմատ։

J.P.Morgan–ի վնասը կապված է բազմամիլիարդանոց դատական ծախսերի հետ. 2013 թ.–ի երրորդ եռամսյակում բանկը ծախսել կամ պահուստ է փոխանցել 9,2 մլրդ դոլար (մինչև հարկեր վճարելը) կարգավորիչ մարմինների հետ իրավաբանական վարույթների և պահանջների կապակցությամբ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on J.P.Morgan Chase բանկի մաքուր վնասը 2013թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 380 մլն դոլար` մեկ տարի առաջ գրանցված շահույթի դիմաց

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024