J.P.Morgan Chase բանկի մաքուր վնասը 2013թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 380 մլն դոլար` մեկ տարի առաջ գրանցված շահույթի դիմաց

11.10.2013 17:42
J.P.Morgan Chase բանկի մաքուր վնասը 2013թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 380 մլն դոլար` մեկ տարի առաջ գրանցված շահույթի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. J.P.Morgan Chase & Co. ամերիկյան խոշորագույն առևտրային բանկի մաքուր վնասը 2013թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 380 մլն դոլար` մեկ տարի առաջ գրանցված 5,71 մլրդ դոլար մաքուր շահույթի դիմաց, նշվում է ֆինանսական կազմակերպության հրապարակած հաշվետվության մեջ, հաղորդում է РБК–ն։

Բանկի համախառն մաքուր եկամուտը, երրորդ եռամսյակի արդյունքում, նվազել է 8 տոկոսով` հասնելով 23,12 մլրդ դոլարի` 25,15 մլրդ դոլարի համեմատ։

J.P.Morgan–ի վնասը կապված է բազմամիլիարդանոց դատական ծախսերի հետ. 2013 թ.–ի երրորդ եռամսյակում բանկը ծախսել կամ պահուստ է փոխանցել 9,2 մլրդ դոլար (մինչև հարկեր վճարելը) կարգավորիչ մարմինների հետ իրավաբանական վարույթների և պահանջների կապակցությամբ։

Առանց դատական ծախսերի և այլ հոդվածների J.P.Morgan–ի զուտ շահույթը հուլիս–սեպտեմբերին կազմել է 5,8 մլրդ դոլար կամ 1,42 դոլար` մեկ բաժնետոմսի դեպքում։ Thomson Reuters–ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին մեկ բաժնետոմսի դիմաց միջինը 1,20 դոլարի շահույթ։

Premarket–ի առուվաճառքում J.P.Morgan–ի գնանշումներն աճել են 2,5 տոկոսով, իսկ ֆինանսական հաշվետվությունը վկայում է, որ կրած վնասներն ավելի դրական են, քան շուկայի սպասումները։

J.P.Morgan Chase–ը ԱՄՆ–ի առաջատար բանկերից առաջինն է հրապարակել 2013թ.–ի երրորդ եռամսյակի հաշվետվությունը։

Վերջին ժամանակում J.P.Morgan Chase–ը մշտապես գտնվում է ամերիկացի դատախազների և կարգավորիչների ուշադրության կենտրոնում։ Այսպես, 2013թ.–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ բանկը ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորիչներին կվճարի 920 մլն դոլարի տուգանք Լոնդոնի մասնաճյուղերում կրած վնասների գործով, որոնք առաջացել էին համաձայնագրերի շուկայում առևտրականների ոչ պատասխանատու դրույքաչափերի հետևանքով («Լոնդոյան կետի» գործը)։ Իսկ հիմա Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազը J.P.Morgan–ից պահանջում է 11 մլրդ դոլար` կասկածելով, որ 2007–2008թթ.–ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ J.P.Morgan–ի կողմից կլանված Bear Stearns և Washington Mutual բանկերը մեքենայություններ են կատարել տխրահռչակ հիփոթեքային համաձայնագրերի հարցում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև