ՀԱՎԱՔ թեմյով բոլոր նորությունները

«Ռեսո» ընկերության կազմակերպած ուսումնավարժական հավաքին մասնակցել են ավելի քան 60 մենեջերներ և թոփ գործակալներ

26.09.2012 17:18

«Ռեսո» ընկերության կազմակերպած ուսումնավարժական հավաքին մասնակցել են ավելի քան 60 մենեջերներ և թոփ գործակալներ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռեսո» ապահովագրական ընկերությունը սեպտեմբերի 20-22 Ծաղկաձորում հերթական ուսումնաժամանցային հավաքն էր կազմակերպել:

Ինչպես նշված է ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ, հավաքին մասնակցել են ավելի քան 60 մենեջերներ և թոփ գործակալներ ՀՀ բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Եռօրյա հավաքի առաջին օրվա ընթացքում ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հավաքի բացման արարողությունը: Գործադիր տնօրենը ողջունեց մասնակիցներին, մաղթեց հաճելի և արդյունավետ աշխատանք և խոսեց ընկերության առաջիկա խոշոր ծրագրերից` կարևորելով մենեջերների և գործակալների դերը դրանց արդյունավետ իրականացման գործում:
Հավաքը ուներ մրցութային բնույթ և բոլոր մասնակիցներից ստեղծվեցին 4 խմբեր, որոնք ընտրեցին իրենց խմբի անվանումը, կարգախոսը և գույնը: Թիմային ոգի ստեղծելու նպատակով հավաքի առաջին օրվա ընթացքում անցկացվեցին մի շարք թիմային կառուցողական խաղեր, որոնք հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին շփվել և միմյանց ավելի լավ ճանաչել:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «Ռեսո» ընկերության կազմակերպած ուսումնավարժական հավաքին մասնակցել են ավելի քան 60 մենեջերներ և թոփ գործակալներ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024