ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

NASDAQ OMX Արմենիան մտադիր է թղթակցային հարաբերություններ հաստատել միջազգային դեպոզիտարների հետ

18.12.2012 19:29

NASDAQ OMX Արմենիան մտադիր է թղթակցային հարաբերություններ հաստատել միջազգային դեպոզիտարների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան մտադիր է թղթակցային հարաբերություններ հաստատել միջազգային դեպոզիտարների հետ 2013թ. առաջին կեսին, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Նրա խոսքերով` դա թույլ կտա Հայաստանի ներդրողներին ներդրումներ կատարել արտասահմանյան ընկերությունների արժեթղթերում, իսկ արտասահմանցի ներդրողներին` հայկական արժեթղթերում։

«Այժմ, իհարկե, մեխանիզմը կա, սակայն այն բացարձակապես պիտանի չէ օգտագործման` արտասահմանյան ինստիտուցիոնալ ներդրողների տեսանկյունից, քանի որ տվյալ ներդրողի կողմից Կենտրոնական դեպոզիտարիայում կամ ենթադեպոզիտարիաներում հաշվի բացում է ենթադրում, ինչն ավելի բարդ է նրանց համար, կամ բանկերում, ինչը նույնպես որևէ կերպ չի հեշտացնում իրավիճակը»,- ասաց նա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on NASDAQ OMX Արմենիան մտադիր է թղթակցային հարաբերություններ հաստատել միջազգային դեպոզիտարների հետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024