ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկը ներդրել է «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը

19.11.2012 13:47

Անելիք Բանկը ներդրել է   «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկն իր տեխնիկական բազայի կատարելագործման և վերազինման շրջանակներում՝ ներդրել է  «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` տվյալ ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի հեռահաղորդակցման միջոցներ: Այն  օգտագործողներին հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ իրական ժամանակում, փոխանցել նամակներ, միանալ  տեսաձայնային կապի միջոցով, կազմակերպել on-line կոնֆերենցիաներ, քննարկումներ, որն առավելագույնս կխնայի ժամանակը և առավել դյուրին կդարձնի Բանկի աշխատակիցների աշխատանքը:

«Անելիք Բանկը»  միշտ էլ կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումը և մշտապես հագեցրել է իր տեխնիկական զինվածությունը նոր համակարգչային ծրագրերով: Ներդրված նոր ծրագիրն առավել կարագացնի Բանկի աշխատակիցների գործունեությունը և կնպաստի առավել արագ և օպերատիվ միմյանց հետ  հեռահաղորդակցմանն իրական ժամանակում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ  Տեղեկատվական Տեխնոլոգիաների վարչության պետ Վահե Պետրոսյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկը ներդրել է «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.04.2024