հիմնադրամներ թեմյով բոլոր նորությունները

ՌԴ–ում ներդրում կատարող հիմնադրամները 11–շաբաթյա արտահոսքից հետո ներհոսք են արձանագրել

07.03.2014 16:24

ՌԴ–ում ներդրում կատարող հիմնադրամները 11–շաբաթյա արտահոսքից հետո ներհոսք են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/.  Սպեկուլյանտները ռուսական բաժնետոմսերի համար ավելի քան 220 մլն դոլար են դրել`  օգտագործելով խոշոր ETF–ներ և վարկային հիմնադրամներ, հայտնում է  Банки.ру–ն` հղում անելով վերլուծաբաններին։

Շաբաթվա արդյունքում փետրվարի 27–ից մարտի 5–ը Ռուսաստանի ուղղությամբ մասնագիտացող ներդրումային հիմնադրամները «մաքուր» 59 մլն դոլար են ներգրավել։ Այսպիսի թիվ է ներկայացնում «Ուրալսիբ Կեպիտըլ»–ը` վկայակոչելով EPFR Global–ի տվյալներին։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ գրանցվել է 111 միլիոնի զուտ արտահոսք, ընդ որում` բացասական դինամիկան գրանցվել է 11 շաբաթ անընդմեջ։

Ինչպես հստակեցվում է, վերջին շաբաթվա արտահոսքն ապահովել են բացառապես ETF–ները, մինչդեռ ավանդական ֆոնդերը կորցրել են 125 մլն դոլար։ Վերլուծաբանները նշում են, որ «նման դինամիկան բավականին անսովոր է` ավանդական բոլոր հիմնադրամները, բացի մեկից (World Third Millenium Russia), փողեր են կորցրել, իսկ ETF մի քանի հիմնադրամներ շատ մեծ ներհոսք են ստացել։ «Ուրալսիբ Կեպիտըլում» ուշադրություն են դարձնում նաև հետաքրքիր պահի` բոլոր հիմնադրամները, որոնք կարողացել են մեծ գումարներ ներգրավել, գրանցված են ԱՄՆ–ում»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՌԴ–ում ներդրում կատարող հիմնադրամները 11–շաբաթյա արտահոսքից հետո ներհոսք են արձանագրել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024