ՌԴ–ում ներդրում կատարող հիմնադրամները 11–շաբաթյա արտահոսքից հետո ներհոսք են արձանագրել

07.03.2014 16:24
ՌԴ–ում ներդրում կատարող հիմնադրամները 11–շաբաթյա արտահոսքից հետո ներհոսք են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/.  Սպեկուլյանտները ռուսական բաժնետոմսերի համար ավելի քան 220 մլն դոլար են դրել`  օգտագործելով խոշոր ETF–ներ և վարկային հիմնադրամներ, հայտնում է  Банки.ру–ն` հղում անելով վերլուծաբաններին։

Շաբաթվա արդյունքում փետրվարի 27–ից մարտի 5–ը Ռուսաստանի ուղղությամբ մասնագիտացող ներդրումային հիմնադրամները «մաքուր» 59 մլն դոլար են ներգրավել։ Այսպիսի թիվ է ներկայացնում «Ուրալսիբ Կեպիտըլ»–ը` վկայակոչելով EPFR Global–ի տվյալներին։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ գրանցվել է 111 միլիոնի զուտ արտահոսք, ընդ որում` բացասական դինամիկան գրանցվել է 11 շաբաթ անընդմեջ։

Ինչպես հստակեցվում է, վերջին շաբաթվա արտահոսքն ապահովել են բացառապես ETF–ները, մինչդեռ ավանդական ֆոնդերը կորցրել են 125 մլն դոլար։ Վերլուծաբանները նշում են, որ «նման դինամիկան բավականին անսովոր է` ավանդական բոլոր հիմնադրամները, բացի մեկից (World Third Millenium Russia), փողեր են կորցրել, իսկ ETF մի քանի հիմնադրամներ շատ մեծ ներհոսք են ստացել։ «Ուրալսիբ Կեպիտըլում» ուշադրություն են դարձնում նաև հետաքրքիր պահի` բոլոր հիմնադրամները, որոնք կարողացել են մեծ գումարներ ներգրավել, գրանցված են ԱՄՆ–ում»։

«Ավելին` վարկային ևս մեկ ռուսական հիմնադրամ (Direxion Daily Russia Bull 3x Shares) մեկ շաբաթվա ընթացքում գրեթե կրկնակի ավելացրել է իր ակտիվները ` ստանալով 19 մլն դոլարի նոր միջոցներ։ Դա նշանակում է, որ թեև ռուսական ETF–ում ներհոսքն այնպես էլ կազմել է հսկայական 184 մլն դոլար, միջոցների համագումարը, որոնք ներդրողները ցանկացել են ներդնել հայրենական թղթերում ETF–ի միջոցով, ավելի բարձր են եղել` 165 մլն դոլար սովորական ETF–ի միջոցով ի հավելումն եռակի վարկային աջակցություն օգտագործող ֆոնդով փոխանցված 19 միլիոնի։ Արդյունքում, ռուսական ETF–ով ստացված միջոցների ընդհանուր ծավալը կարելի է գնահատել 220 մլն դոլար»,– բացատրել են վերլուծաբանները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև