ՀՅԱԱՍՏԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանն ունի հասարակության վստահությունը վայելող կայուն և կայացած ֆինանսական համակարգ

24.11.2011 12:41

Հայաստանն ունի հասարակության վստահությունը վայելող կայուն և կայացած ֆինանսական համակարգ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ազգային դրամի 18-ամյակի և Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների տնօրենները և ապահովագրական բրոքերները:

Ինչպես նշում են ԿԲ մամուլի ծառայությունից, ընդունելությանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է նրանց ազգային դրամի ներդրման տարեդարձի և մասնագիտական տոնի առթիվ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԿԲ նախագահը բարձր է գնահատել ազգային արժույթի ներդրման նշանակությունը Հայաստանի ֆինանսական համակարգի կայացման գործում: Իր խոսքում ԿԲ նախագահն անդրադարձել է ֆինանսական համակարգի զարգացման անցած ուղուն, եւ նշել, որ կենտրոնական բանկի եւ ֆինանսական համակարգի մասնակիցների նպատակասլաց եւ ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի հասարակության վստահությունը վայելող կայուն եւ կայացած ֆինանսական համակարգ, ինչի ամենակարեւոր վկայությունն է ֆինանսական միջնորդության, ինչպես նաեւ ՀՆԱ-ում բանկային համակարգի ակտիվների տեսակարար կշռի աճը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանն ունի հասարակության վստահությունը վայելող կայուն և կայացած ֆինանսական համակարգ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024