ՄԱՆՈՒԿՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում դոլարի փոխարժեքը մոտենում է իրական արժեքին և կգերազանցի 500 դրամը. փորձագետ

12.11.2015 11:51

Հայաստանում դոլարի փոխարժեքը մոտենում է իրական արժեքին և կգերազանցի 500 դրամը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ շտկվում է և մոտենում իրական արժեքին` դոլարի նկատմամբ ավելի քան 500 դրամի սահմանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստանում ամերիկյան արժույթի փոխարժեքն արդեն 2,5 շաբաթ աճում է, և այդ ժամանակահատվածում հայկական դրամն արժեզրկվել է 2,3 տոկոսով, ինչի արդյունքում դոլարն այսօր կազմում է 482,65 դրամ։ Միաժամանակ մինչև այս միտումը արտարժույթի շուկայում հիմնականում նկատվում էր դրամի ամրապնդում։ Մասնավորապես, հոկտեմբերի 23–ին դոլարը ողջ տարվա ընթացքում առաջին անգամ նվազեց` հայտնվելով 470 դրամից ցածր մակարդակում, սակայն արդեն հոկտեմբերի 26–ին այն կրկին սկսեց աճել։

«Ես դեռ սեպտեմբերին էի ասում, որ դրամն արժեզրկվելու է։ Ելնելով երկրի արտաքին հաշվեկշռից, ինչպես նաև գնահատականների տարբեր մոդելներից` դոլարը չպետք է արժենա 470–480 դրամ, իսկ իրական արժեքը պետք է կազմի 500–510 դրամ», – կարծում է Մանուկյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանում դոլարի փոխարժեքը մոտենում է իրական արժեքին և կգերազանցի 500 դրամը. փորձագետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024