22.12.2016 15:41
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանում վերջերս բավականին բուռն կերպով քննարկվող թեմային` բանկոմատների կողոպուտներին, մասնավորապես, խոսել է հասարակության բացասական գնահատականի մասին, որը հնչում է ֆինանսավարկային հաստատությունների հասցեին:
Դեկտեմբերի 16-ին Երևանում կատարվել է երկու բանկոմատների կողոպտման հանդուգն փորձ. չարագործները պայթեցրել են ՎՏԲ-Հայաստան բանկի և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատները: Ընդ որում, վերջինից հափշտակվել է գրեթե 7,5 մլն դրամ: Իսկ մեկ տարի առաջ զինված ավազակային հարձակում է իրականացվել ՊրոԿրեդիտ Բանկի մասնաճյուղերից մեկի վրա: Այդ ժամանակ գողերը հափշտակել էին մոտ 16 հազար դոլար և 1,3 մլն դրամ:
Օսիպյանի կարծիքով, բնակչության նման արձագանքի մեղավորը հենց բանկերն են:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ինչո՞ւ են մարդիկ ուրախանում, երբ բանկեր են կողոպտում
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ