ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ թեմյով բոլոր նորությունները

Անելիք բանկն իր բոլոր մասնաճյուղերում ներդնում է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ

04.02.2015 14:37

Անելիք բանկն իր բոլոր մասնաճյուղերում ներդնում է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկն իր բոլոր մասնաճյուղերում ներդնում է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Անելիք բանկը, Մենեջմենթ Միքս ընկերության հետ համատեղ, իրականացնում է նոր ծրագիր, համաձայն որի Բանկի բոլոր մասնաճյուղերում ներդրվելու է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ` ուղղված հաճախորդների կարիքների բացահայտմանը, գնահատմանը և Բանկի նկատմամբ նրանց հավատարմության ձևավորմանն ու ավելացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում են մամուլի ծառայությունից, Անելիք բանկի համագործակցությունը Մենեջմենթ Միքս ընկերության հետ երկարատև է լինելու: Տվյալ ծրագրի իրականացման համար հաշվի է առնվել բանկային սպասարկման միջազգային լավագույն փորձը։ Հաճախորդների սպասարկումը նորագույն և ժամանակակից ստանդարտներով իրականացնելու նպատակով վերապատրաստում են անցել Բանկի տարբեր ստորաբաժանումների շուրջ 60 աշխատակից, իսկ համագործակցության 2-րդ տարին կներառի ավելի քան 250 աշխատակցի վերապատրաստում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք բանկն իր բոլոր մասնաճյուղերում ներդնում է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.04.2024