միավոր թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկը գործարկում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի մեկնարկի մասին

07.07.2016 18:26

Յունիբանկը գործարկում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար սկսում է նոր ակցիա` «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում», որի շրջանակում կարելի է կուտակել բոնուսային միավորներ և դրանց դիմաց ստանալ դրամական միջոցներ:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով կանխիկ և անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների):

Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր: Կուտակված միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկը գործարկում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի մեկնարկի մասին

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024