միացման պայմանագիր թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն հաստատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միացման պայմանագիրը

28.04.2016 13:27

ՀՀ ԿԲ–ն հաստատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միացման պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 26-ին ՀՀ Կենտրոնական Բանկը հաստատեց «Ինեկոբանկ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միջև կնքված միացման պայմանագիրը, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` երկու բանկերի միացման գործընթացը սկսվել էր 2015թ. դեկտեմբերից՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ «ՊրոԿրեդիտ» միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ:

2016թ.–ի մայիսից միացյալ բանկը հանդես կգա «Ինեկոբանկ» բրենդի ներքո: Երկու բանկերի ուժեղ կողմերի ինտեգրացիայի շնորհիվ Ինեկոբանկը ձեռք բերեց ավելի բարձրակարգ մասնագետներ, արդյունավետ ներքին գործընթացներ և գրավիչ պրոդուկտներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն հաստատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միացման պայմանագիրը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024