22.02.2018 11:31
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը գլխավորելու է «Открытие» բանկի մոսկովյան բիզնեսը, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց ՎՏԲ խմբի վարչության անդամ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ Վլադիմիր Վերխոշինսկին:
«Նա (Գուսևը) որոշում է կայացրել շարունակել կարիերան, վերադառնալ Ռուսաստան»,- ասաց Վերխոշինսկին ասուլիսի ընթացքում:
Միաժամանակ Վերխոշինսկին շնորհակալություն հայտնեց Գուսևին, նշելով, որ գոհ է ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքից:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենը կգլխավորի «Открытие» բանկի մոսկովյան բիզնեսը
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ