ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ թեմյով բոլոր նորությունները

Արարատբանկը Հայաստանում Diners Club վճարային համակարգի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է դարձել

13.12.2010 13:46

Արարատբանկը Հայաստանում Diners Club վճարային համակարգի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը բացառիկ պայմանագիր է կնքել աշխարհում պրեմիում դասի Diners Club միջազգային վճարային համակարգի հետ` դառնալով ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` կնքված բացառիկ պայմանագրի շնորհիվ Արարատբանկի բանկոմատների և կանխիկացման կետերի ցանցը միացվում է Diners Club-ի համաշխարհային ցանցին: Այսուհետ Հայաստանում բացառապես Արարատբանկն է սպասարկելու բոլոր այն անձանց, ովքեր օգտվում են Diners Club-ի` համաշխարհայնորեն ճանաչված բրենդի հեղինակավոր քարտերից և էլեկտրոնային վճարման ամենատարբեր ծառայություններից:

Diners Club-ի քարտերն աշխարհում առաջին բազմանպատակ օգտագործման քարտերն էին և հեղափոխություն էին համաշխարհային ֆինանսական համակարգում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արարատբանկը Հայաստանում Diners Club վճարային համակարգի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է դարձել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024