նոր սարքավորում թեմյով բոլոր նորությունները

HSBC Հայաստանը սեպտեմբերից ֆինանսավորում է նոր սարքավորումների ներդրումը տարեկան 4% տոկոսադրույքով

19.09.2017 18:24

HSBC Հայաստանը սեպտեմբերից ֆինանսավորում է նոր սարքավորումների ներդրումը տարեկան 4% տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Հայաստանը կազմակերպություններին առաջարկում է սարքավորումների ներմուծման ֆինանսավորում իր երբևէ ամենացածր տոկոսադրույքով` տարեկան 4%, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Սարքավորումների ներմուծման ֆինանսավորման համար ս.թ. սեպտեմբերից HSBC Հայաստանը տեղական բիզնեսներին տրամադրում է միջազգային չափանիշներով մրցունակ տոկոսադրույք՝ սկսած 4% տարեկան, մինչև հինգ տարի հետաձգված վճարման հնարավորությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բանկից նաև հայտնում են, որ ժամանակակից սարքավորումների ներմուծումը թույլ է տալիս տեղական ընկերություններին հաստատվել միջազգային շուկայում և լինել մրցունակ՝ համընթաց քայլելով ներկայիս փոփոխվող պայմաններին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Հայաստանը սեպտեմբերից ֆինանսավորում է նոր սարքավորումների ներդրումը տարեկան 4% տոկոսադրույքով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024