ՇԱՀԱՎԵՏ թեմյով բոլոր նորությունները

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն համալրել է իր ավանդների տեսականին ևս մեկ ավանդատեսակով` «ՇԱՀԱՎԵՏ»

14.05.2013 14:54

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն համալրել է իր ավանդների տեսականին ևս մեկ ավանդատեսակով` «ՇԱՀԱՎԵՏ»

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթի ընդլայնման քաղաքականության շրջանակներում իր հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «ՇԱՀԱՎԵՏ»:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, «ՇԱՀԱՎԵՏ»  ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ հաճախորդին հնարավորություն է ընձեռվում հենց նույն պահին ստանալ ներդրված ավանդի համապատասխան ամբողջ տոկոսագումարները: Տվյալ ավանդատեսակն ընդունվում է 1 տարի ժամկետով, ընդ որում ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 200 դոլար կամ 200 եվրո: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ՀՀ դրամի դեպքում կազմում է 12,99 %, ԱՄՆ դոլարի դեպքում 8,11%, իսկ  Եվրոյի դեպքում 5,26 % տոկոս (ավանդատեսակի տարեկան պարզ տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 11.5%, ԱՄՆ դոլարի   դեպքում` 7.5%, իսկ եվրոյի դեպքում` 5%):

Հաղորդագրության մեջ նշված է, որ կախված ավանդի մեծությունից` բանկի հաճախորդները կարող են ստանալ նաև ArCa, Cirrus/Maestro կամ MasterCard քարտեր՝ անվճար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն համալրել է իր ավանդների տեսականին ևս մեկ ավանդատեսակով` «ՇԱՀԱՎԵՏ»

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024