«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն համալրել է իր ավանդների տեսականին ևս մեկ ավանդատեսակով` «ՇԱՀԱՎԵՏ»

14.05.2013 14:54
«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն համալրել է իր ավանդների տեսականին ևս մեկ ավանդատեսակով` «ՇԱՀԱՎԵՏ»

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթի ընդլայնման քաղաքականության շրջանակներում իր հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «ՇԱՀԱՎԵՏ»:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, «ՇԱՀԱՎԵՏ»  ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ հաճախորդին հնարավորություն է ընձեռվում հենց նույն պահին ստանալ ներդրված ավանդի համապատասխան ամբողջ տոկոսագումարները: Տվյալ ավանդատեսակն ընդունվում է 1 տարի ժամկետով, ընդ որում ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 200 դոլար կամ 200 եվրո: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ՀՀ դրամի դեպքում կազմում է 12,99 %, ԱՄՆ դոլարի դեպքում 8,11%, իսկ  Եվրոյի դեպքում 5,26 % տոկոս (ավանդատեսակի տարեկան պարզ տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 11.5%, ԱՄՆ դոլարի   դեպքում` 7.5%, իսկ եվրոյի դեպքում` 5%):

Հաղորդագրության մեջ նշված է, որ կախված ավանդի մեծությունից` բանկի հաճախորդները կարող են ստանալ նաև ArCa, Cirrus/Maestro կամ MasterCard քարտեր՝ անվճար:

««Անելիք Բանկ»-ն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում սեփական պրոդուկտների պայմանների արդիականությանը և հարմարավետությանը, ինչպես նաև, հաշվի առնելով շուկայի պահանջարկը, տարատեսակ նոր բանկային գործիքների ներդրմամբ ձգտում է իր հաճախորդներին մատուցել բանկային ծառայությունների հնարավոր բոլոր տարատեսակները:

Այս նոր ավանդատեսակով հաճախորդները միանգամից` հենց տեղում, ստանում են 1 տարվա համար նախատեսված ներդրված ավանդի ամբողջ տոկոսագումարը» ,- նշեց «Անելիք Բանկ»  ՓԲԸ–ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև