14.02.2013 17:22
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում 1,94% է կազմել՝ երրորդ եռամսյակի նույն ցուցանիշի 1,94%-ի դիմաց:
«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2012 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ այդ ցուցանիշով առաջատարն է Ինեկոբանկը, որի ROA-ն չորրորդ եռամսյակում 3,90% է կազմել՝ երրորդ եռամսյակի 3,75%-ի դիմաց:
Նրան հաջորդում են HSBC բանկ Հայաստանը՝ 3,81% ցուցանիշով՝ 3,99%-ի դիմաց, Պրոմեթեյ Բանկը՝ 3,47% ցուցանիշով՝ 3,65%-ի դիմաց, Արմսվիսբանկը՝ 3,44% ցուցանիշով՝ 3,16%-ի դիմաց և Արարատբանկը`3,25% ցուցանիշով՝ 3,74%-ի դիմաց:
Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը չորրորդ եռամսյակում կազմել է 11,00%՝ երրորդ եռամսյակի 10,15%-ի դիմաց:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում 1,94% է կազմել
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ