Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում 1,94% է կազմել

14.02.2013 17:22
Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում 1,94% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում 1,94% է կազմել՝ երրորդ եռամսյակի նույն ցուցանիշի 1,94%-ի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2012 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ այդ ցուցանիշով առաջատարն է Ինեկոբանկը, որի ROA-ն չորրորդ եռամսյակում 3,90% է կազմել՝ երրորդ եռամսյակի 3,75%-ի դիմաց:

Նրան հաջորդում են HSBC բանկ Հայաստանը՝ 3,81% ցուցանիշով՝ 3,99%-ի դիմաց, Պրոմեթեյ Բանկը՝ 3,47% ցուցանիշով՝ 3,65%-ի դիմաց, Արմսվիսբանկը՝ 3,44% ցուցանիշով՝ 3,16%-ի դիմաց և Արարատբանկը`3,25% ցուցանիշով՝ 3,74%-ի դիմաց:
Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը չորրորդ եռամսյակում կազմել է 11,00%՝ երրորդ եռամսյակի 10,15%-ի դիմաց:

Այս ցուցանիշով չորրորդ  եռամսյակում առաջինն է Արարատբանկը՝ 23,67% ցուցանիշով երրորդ եռամսյակի 28,01% -ի դիմաց, HSBC Բանկ Հայաստանը՝  22,31%-ով՝ 23,28%-ի դիմաց, Ինեկոբանկը՝ 22,07%-ով՝ 21,01%-ի դիմաց, Ամերիաբանկը՝ 17,11%-ով՝ 17,42%-ի դիմաց և ՎՏԲ–Հայաստան Բանկը՝  15,68%-ով՝ 14,86%-ի դիմաց:

2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ՝  479  մասնաճյուղով ($1 –406,74 դրամ):  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև