03.07.2017 12:36
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գերմանական KfW բանկը 8.25 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրերի շրջանակում ««Շիկահող» պետական արգելոցի հարակից 4 համայնքների էներգետիկ անվտանգության ապահովման ծրագրի» իրականացման համար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, ծրագրի իրականացմանն աջակցության համաձայնագիրն այսօր կայացած հանդիպման ընթացքում ստորագրել են նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում իր առաքելությունն ավարտող KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի նախկին ղեկավար Անդրեաս Վայցելը:
Նախարար Ա. Մինասյանը ՀՀ բնապահպանության բնագավառում նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Էներգիայի և բնական ռեսուրսների ծրագրերի ավագ կառավարիչ Անդրեաս Վայցելին շնորհել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանը 8.25 մլն դոլարի դրամաշնորհ կստանա KfW բանկից
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ