շորթում թեմյով բոլոր նորությունները

Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել

23.05.2017 16:48

Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, մայիսի 23. /ԱՌԿԱ/. Կիբերհանցագործները սկսել են բանկային քարտի տվյալներ գողանալ այն կայքերի միջոցով, որոնք համացանցում հեշտ գումար վաստակելու առաջարկ են ներկայացնում։ Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա: Այս մասին հաղորդում Банки.ру-ն` հղում կատարելով «Известия»-ին:

«Յանդեքսում» հրատարակությանը նշել են, որ որոշ ռեսուրսներ առաջարկում են պարգևավճար ամենօրյա աշխատանքի կատարման համար, ինչպես, օրինակ, հարցաթերթիկներ լրացնելն է: Մյուսները գայթակղում են քաղաքացիներին  «100%–անոց շահում ապահովող վիճակախաղերով»:  Ընկերության գնահատականներով, բանկերի հաճախորդներն ամսական կորցնում են մոտավորապես 20 մլն ռուբլի:

«Սովորաբար, բոլոր այդ սխեմաները այսպես թե այնպես հաճախորդներին բերում են այն բանի, որ ուր որ է գումարը կփոխանցեն, սակայն անհրաժեշտ է 300-400 ռուբլի վճարել արժույթի փոխանակման համար գանձվող հարկի, միջնորդավճարի, տոկոսի տեսքով: Եվ հավելավճարների փոխանցման փուլում կեղծարարները գողանում են հաճախորդների բանկային քարտերի գաղտնի տվյալները»,- պարզաբանում է  «Յանդեքսը»: Օգտատերն, իհարկե, խոստացված գումարն ընդհանրապես չի ստանում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024