ՊԱԱՍԵՑՆԵԼ թեմյով բոլոր նորությունները

Չինաստանի ժողովրդական բանկը կրկին նվազեցրել է տոկոսադրույքները

29.06.2015 12:06

Չինաստանի ժողովրդական բանկը կրկին նվազեցրել է տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/.  Չինաստանի ժողովրդական բանկը հանգստյան օրերին նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը և պահեստավորման նորմերը բանկերի մի մասի համար` չինական ֆոնդային բորսայի կտրուկ անկումից հետո, հաղորդում է Vestifinance.ru–ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Մեկ տարի ժամկետով վարկերի տոկոսադրույքը նվազել է 25 բազային կետով` մինչև 4,85 տոկոս, նույն ժամկետով դեպոզիտային տոկոսադրույքը` 25 բազային կետով` մինչև 2 տոկոս։

Այդ նվազեցումը նոյեմբերից սկսած չորրորդն է։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Չինաստանի ժողովրդական բանկը կրկին նվազեցրել է տոկոսադրույքները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024