պետպարտատոմսեր թեմյով բոլոր նորությունները

Պետպարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2016 թ.-ի դեկտեմբերին ավելացել են ավելի քան 58%–ով` հասնելով 508,3 մլրդ դրամի

10.02.2017 12:49

Պետպարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2016 թ.-ի դեկտեմբերին ավելացել են ավելի քան 58%–ով` հասնելով 508,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2016 թ.–ի դեկտեմբերին 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի համեմատ ավելացել են 58,4 տոկոսով և կազմել 508,3 մլրդ դրամ։ Այդ մասին վկայում են ՀՀ ԿԲ-ի տվյալները:

ԿԲ-ի տվյալներով, ռեզիդենտների կողմից ՀՀ պետպարտատոմսերում կատարված ներդրումները նախորդ տարվա դեկտեմբերին կազմել են շուրջ 500,3 մլրդ դրամ` 2015 թ.-ի դեկտեմբերի համեմատ աճելով 56,3 տոկոսով:

Ընդ որում, հայկական բանկերի ներդրումները պետպարտատոմսերում հաշվետու ժամանակահատվածում կրկնակի աճել են և կազմել 365,5 մլրդ դրամ, իսկ ՀՀ ԿԲ-ի ներդրումները պետական պարտատոմսերում կազմել են մոտ 63,1 մլրդ դրամ` մեկ տարում նվազելով 26,6 տոկոսով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Պետպարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2016 թ.-ի դեկտեմբերին ավելացել են ավելի քան 58%–ով` հասնելով 508,3 մլրդ դրամի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024