ՊՈՉՏԱ ՌՈՍԻԻ թեմյով բոլոր նորությունները

«Պոչտա Ռոսիի»-ն պատրաստվում է բանկային լիցենզիա ստանալ

23.07.2013 14:25

«Պոչտա Ռոսիի»-ն պատրաստվում է բանկային լիցենզիա ստանալ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Պոչտա Ռոսիի» ԴՊՈՒՁ–ը հրաժարվել է մասնավոր ներդրողի հետ գործընկերությամբ Փոստային բանկի ստեղծման ծրագրերից։ Ընկերությունը որոշել է միկրովարկավորման և դրամական միջոցների ինքնուրույն ծառայություններ մատուցել բնակչությանը։ Այդ մասին «Իզվեստիա» պարբերականին է հայտնել ԴՊՈՒՁ–ի աղբյուրը։

«Պոչտա Ռոսիի»-ի ղեկավարությունը դիտարկում է լիցենզիա ստանալու հնարավորությունը. առանց դրա համալիր ծառայություններ մատուցելն անհնար կլինի, հաղորդում է rbc.ru–ն։

«Պոչտա Ռոսսիի»-ին լիցենզիա ստանալու հայտ կներկայացնի այն բանից հետո, երբ կառավարությունը կհաստատի ընկերության նոր ռազմավարությունը։ ԴՊՈՒՁ–ը թույլտվություն կստանա ոչ ուշ, քան երկու տարի անց։ Ընկերությունում միաժամանակ գրեթե հրաժարվել են առանձին Փոստային բանկ ստեղծելու մտքից։ Նախագիծը պատրաստում էին ավելի քան 2.5 տարի, բայց դրա բացման ժամկետներն անընդհատ տեղափոխվում էին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Պոչտա Ռոսիի»-ն պատրաստվում է բանկային լիցենզիա ստանալ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024