Ջորջ Տաբակյան թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ աջակցում է օրգանական սնունդ արտադրող հայկական ընկերություններին

14.09.2016 17:10

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ աջակցում է օրգանական սնունդ արտադրող հայկական ընկերություններին

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայրենադարձ գործարար Ջորջ Տաբակյանի Honey.am ընկերությունը որպես  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի (Գերմանիայի բնության պաշտպանության միություն – խմբ.) համատեղ իրականացվող օրգանական սննդի սերտիֆիկացման ծրագրի հաղթող` օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ է ստացել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, Ջորջը ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ ստացել կրթություն, զբաղվել ձեռներեցությամբ, բայց որոշ ժամանակ անց որոշել է իր գործունեությունը շարունակել հայրենիքում:

«Ջորջը  Հայաստան է եկել 2011-թ.-ին, 2013-ին հիմնել է «Մեր Սարեր Հոլդինգ» ՍՊԸ-ն որն այժմ Honey.am բրենդի ներքո զբաղվում է Հայաստանի տարբեր անկյուններում ստացվող մեղրի մթերմամբ և վերամշակմամբ»,– ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ աջակցում է օրգանական սնունդ արտադրող հայկական ընկերություններին

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024