ՌԱՅՖՖԱՅԶԵՆԲԱՆԿ ԱՎՍՏՐԻԱ թեմյով բոլոր նորությունները

Ռայֆֆայզենբանկ Ավստրիան ՎՏԲ-Հայաստան Բանկի համար 3 մլն. եվրոյի չափով սահմանաչափ է սահմանել

07.10.2010 16:44

Ռայֆֆայզենբանկ Ավստրիան ՎՏԲ-Հայաստան Բանկի համար 3 մլն. եվրոյի չափով սահմանաչափ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկարատև համագործակցության արդյունքում Ռայֆֆայզենբանկ Ավստրիան սահմանեց սահմանաչափ 3 մլն. եվրոյի չափով ՎՏԲ-Հայաստան Բանկի համար փաստաթղթային գործառնությունները իրականացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՎՏԲ-Հայաստան բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տրամադրված սահմանաչափի շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստացավ լրացուցիչ հնարավորություն առանց դրամական միջոցների դեպոնացման իրականացնել փաստաղթային գործառնություններ մինչև 180 օր ժամկետով:

«Այդպիսով եվրոպական շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի մասով իր արտաքին տնտեսական գործարքների հաճախորդ-մասնակիցներին կտրամադրի ակկրեդիտիվներ և երաշխիքներ առավել շահավետ պայմաններով», - նշվում է տեղեկատվության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ռայֆֆայզենբանկ Ավստրիան ՎՏԲ-Հայաստան Բանկի համար 3 մլն. եվրոյի չափով սահմանաչափ է սահմանել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024