25.01.2016 10:59
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի կարծիքով` ՌԴ ԿԲ–ն ուրբաթ նախատեսված Տնօրենների խորհրդի նիստի ժամանակ կպահպանի առանցքային տոկոսադրույքը, գրում է Vestifinance.ru–ն։
«Ակնկալում եմ, որ տոկոսադրույքը չի փոխվի», – ասել է Ուլյուկաևը։
Ավելի վաղ Ուլյուկաևը բազմիցս հայտարարել է, որ առանցքային տոկոսադրույքի նվազման միտում կա, սակայն միաժամանակ նշել է, որ որոշումը պետք է ընդունի Ռուսաստանի բանկը։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ուլյուկաևը ՌԴ ԿԲ–ից չի ակնկալում առանցքային տոկոսադրույքի փոփոխություն
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ