ռեզիդենտ տնտեսություն թեմյով բոլոր նորությունները

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումներն ապրիլին աճել են 0,1%–ով` մինչև 2 տրիլիոն դրամ

08.06.2016 17:28

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումներն ապրիլին աճել են 0,1%–ով` մինչև 2 տրիլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2016 թվականի ապրիլի վերջին կազմել են 2 084 մլրդ դրամ` մեկ ամսում  աճելով 0,1 տոկոսով։ Այս մասին տվյալներ են հրապարակվել ՀՀ ԿԲ կայքում:

Աղբյուրի համաձայն, բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական վարկերին` 20,4 տոկոս։ Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի սպառողական վարկերը ապրիլի վերջին կազմել են շուրջ 426,5 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 0,6 տոկոսով։

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը` 18 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 1,1 տոկոսով և կազմել է շուրջ 377,1 մլրդ դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումներն ապրիլին աճել են 0,1%–ով` մինչև 2 տրիլիոն դրամ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024