ռոբոտաշինություն թեմյով բոլոր նորությունները

Սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները կզբաղվեն ռոբոտաշինությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի շնորհիվ

19.12.2018 18:40

Սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները կզբաղվեն ռոբոտաշինությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան  ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, աահմանամերձ Մովսես գյուղում երկու տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից ստեղծված «Արմաթ» լաբորատորիայում հայկական «Աղվես» և «Կրիա» ծրագրերով միջնակարգ դպրոցի աշակերտները ծրագրավորում են սովորել, բայց ռոբոտներ պատրաստել չի ստացվել, քանի որ համապատասխան սարքեր չեն ունեցել, այժմ լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները կօգտագործեն ռոբոտների կառավարման համար։

«Մովսեսը սահմանապահ գյուղ է, և այս ծրագիրը նաև կարևոր է նրա համար, որ դպրոցի սաները,  կրթություն ստանալով, հնարավորություն կունենան տեղում գումար վաստակելու, և  դա նաև կնպաստի, որպեսզի արտագաղթը կանխվի։ Ծրագիրը, ԱՏՁՄ-ի աջակցությամբ, մեզ երեխաներն են ներկայացրել իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ. երբ տեսնում ես երեխաների այդպիսի ոգևորություն, ուղղակի չես կարող չաջակցել»,- իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները կզբաղվեն ռոբոտաշինությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի շնորհիվ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024