* ՌՈՍԳՈՍՏՐԱԽ * ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ * ՎԵՏԵՐԱՆ * թեմյով բոլոր նորությունները

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ»–ն շնորհավորել է վետերաններին հաղթանակի 70 ամյակի առթիվ

08.05.2015 12:24

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ»–ն  շնորհավորել է վետերաններին հաղթանակի 70 ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/.«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին հաղթանակի 70 ամյակի առթիվ, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, ընկերության աշխատակիցներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի սահմանամերձ մարզերում բնակվող բոլոր վետերաններին: Նրանք շնորհավորել են վետերաններին և հանձնել նրանց նվերներ:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ղեկավարությունը շեշտում է, որ շատ կարևոր է, որ վետերաններին հիշենք և օգնություն ցուցաբերենք: Կարևոր է նաև, որ այսօր մեր երիտասարդները նույնպես ճանաչեն այդ մարդկանց, ովքեր եղել են այս Հաղթանակը կերտողները, իմանան մեր պատմությունը, նաև իմանան, ինչ մեծ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը: Պետք է միշտ հիշել Մեծ Հայրենական պատերազմի վետերաններին և երախտապարտ լինել նրանց»,–ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ»–ն շնորհավորել է վետերաններին հաղթանակի 70 ամյակի առթիվ

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024