ՍԵԿՎԵՍՏՐ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի պետբյուջեի սեկվեստրի մասին հարցն ընդգրկված չէ օրակարգում. ֆինանսների փոխնախարար

10.06.2014 17:35

Հայաստանի պետբյուջեի սեկվեստրի մասին հարցն ընդգրկված չէ օրակարգում. ֆինանսների փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի սեկվեստրի մասին հարցն ընդգրկված չէ օրակարգում, երեքշաբթի ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Այսօրվա դրությամբ մեր առջև կանգնած չէ 2014 թ.–ի բյուջեի սեկվեստրի հարցը։ Եթե նման անհրաժեշտություն լիներ, ապա Ֆինանսների նախարարությունը հանդես կգար հրապարակային հայտարարությամբ և կտեղեկացներ պատգամավորներին բյուջեի վերանայման անհրաժեշտության մասին», – ասաց Ջանջուղազյանը։

Նա նաև նշեց, որ նախարարությունը պարբերաբար պետբյուջեի մուտքերի և ծախսերի մասին ամբողջական հաշվետվություն է հրապարակում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի պետբյուջեի սեկվեստրի մասին հարցն ընդգրկված չէ օրակարգում. ֆինանսների փոխնախարար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024