ՎԱՐՔԱԳԻԾ թեմյով բոլոր նորությունները

Ֆինանսների փոխնախարարը դժվարացավ կանխատեսել Հայաստանում արտարժույթի փոխարժեքի հետագա վարքագիծը

21.06.2012 17:39

Ֆինանսների փոխնախարարը դժվարացավ կանխատեսել Հայաստանում արտարժույթի փոխարժեքի հետագա վարքագիծը
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսօր դժվար է կանխատեսել դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի վարքագիծը, քանի որ այդ գործընթացը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով, ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը։
«Փոխարժեքի տատանման վրա երկու գործոն է ազդում՝ ներքին և արտաքին։ Եթե խոսենք ներքին գործոնի մասին, ապա մեր տնտեսական աճի տեմպերն ավելի բարձր են, քան գործընկեր-երկրներում, և մենք, անկասկած, դոլարի արժևորում կնկատենք»,- ասաց նա լրագրողներին։
Արամյանի խոսքով` հայկական դրամի արժեզրկումը կապված է նաև եվրոպական երկրներում իրադարձությունների զարգացման հետ, քանի որ ռիսկերի ավելացման պատճառով ներդրողները սկսել են իրենց դոլարային միջոցները ստանալ եվրոպական երկրներից, և այդ գործընթացն արդեն սկսվել է Ռուսաստանում և ԱՊՀ որոշ երկրներում։
«Ներդրողները միջոցները պահելու համեմատաբար անվտանգ վայր են համարում ԱՄՆ-ն, ինչի արդյունքում աշխարհում աճել է դոլարի պահանջարկը։ Դա չէր կարող չազդել Հայաստանի վրա»,- նշեց նա։
Նախարարի տեղակալը նշեց, որ դժվար է կանխագուշակել, թե որ գործոնն է Հայաստանում գերակշռող՝ ներքի՞ն, թե՞ արտաքին։
Արամյանն ընդգծեց, որ Կենտրոնական բանկը չի կարող «դեմ գնալ գլոբալ զարգացումներին», և նրա խնդիրն է տվյալ իրավիճակում թույլ չտալ խուճապ դրամի արժեզրկման և արժութային շահարկումների կապակցությամբ։
Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ֆինանսների փոխնախարարը դժվարացավ կանխատեսել Հայաստանում արտարժույթի փոխարժեքի հետագա վարքագիծը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024