Ֆինանսների փոխնախարարը դժվարացավ կանխատեսել Հայաստանում արտարժույթի փոխարժեքի հետագա վարքագիծը

21.06.2012 17:39
Ֆինանսների փոխնախարարը դժվարացավ կանխատեսել Հայաստանում արտարժույթի փոխարժեքի հետագա վարքագիծը
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսօր դժվար է կանխատեսել դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի վարքագիծը, քանի որ այդ գործընթացը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով, ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը։
«Փոխարժեքի տատանման վրա երկու գործոն է ազդում՝ ներքին և արտաքին։ Եթե խոսենք ներքին գործոնի մասին, ապա մեր տնտեսական աճի տեմպերն ավելի բարձր են, քան գործընկեր-երկրներում, և մենք, անկասկած, դոլարի արժևորում կնկատենք»,- ասաց նա լրագրողներին։
Արամյանի խոսքով` հայկական դրամի արժեզրկումը կապված է նաև եվրոպական երկրներում իրադարձությունների զարգացման հետ, քանի որ ռիսկերի ավելացման պատճառով ներդրողները սկսել են իրենց դոլարային միջոցները ստանալ եվրոպական երկրներից, և այդ գործընթացն արդեն սկսվել է Ռուսաստանում և ԱՊՀ որոշ երկրներում։
«Ներդրողները միջոցները պահելու համեմատաբար անվտանգ վայր են համարում ԱՄՆ-ն, ինչի արդյունքում աշխարհում աճել է դոլարի պահանջարկը։ Դա չէր կարող չազդել Հայաստանի վրա»,- նշեց նա։
Նախարարի տեղակալը նշեց, որ դժվար է կանխագուշակել, թե որ գործոնն է Հայաստանում գերակշռող՝ ներքի՞ն, թե՞ արտաքին։
Արամյանն ընդգծեց, որ Կենտրոնական բանկը չի կարող «դեմ գնալ գլոբալ զարգացումներին», և նրա խնդիրն է տվյալ իրավիճակում թույլ չտալ խուճապ դրամի արժեզրկման և արժութային շահարկումների կապակցությամբ։
Բացի այդ, Արամյանը կարծում է, որ փոխարժեքի տատանումը վտանգ չի ներկայացնում երկրի տնտեսության համար։
«Մենք ՀԲ-ի հետ համատեղ նախորդ տարի անցացրեցինք հետազոտություն, որը ցույց է տալիս, որ նույնիսկ 20-տոկոսանոց արժեզրկման դեպքում տնտեսության համար խնդիրներ չեն առաջանա»,- ասաց նա։
Հայկական արժույթը մայիսի սկզբից մինչև հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 24,21 կետով կամ 6,2 տոկոսով (392,06-ից մինչև 416,27 դրամ)։ ԱՄՆ դոլարի ամենաբարձր փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ գրանցվել է հունիսի 20-ին, երբ միջին շուկայական փոխարժեքը կազմել է 416,27 դրամ մեկ դոլարի դիմաց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև