ՎԵՐԱՆՎԱՆՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է Արդշինբանկ

14.11.2014 18:12

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է Արդշինբանկ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը նախօրեին վերաձևակերպել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 83 լիցենզիան, ինչի կապակցությամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է Արդշինբանկ, հաղորդվում է կարգավորիչի կայքում:

«ԱՌԿԱ» գործակալության հարցմանն ի պատասխան՝ բանկից նշել են, որ վերանվանման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ-ից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է (N 83) ստացել 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Նույն տարում բանկը ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ-ի ակտիվների, պարտավորությունների զգալի մասն ու մասնաճյուղերի ցանցը, ինչպես նաև «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի բիզնեսի հիմնական մասը՝ ենթակառուցվածքի հետ միասին: Բանկի հիմնական բաժնետերն է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն՝ 97.5169 տոկոս: Արդշինինվեստբանկն ունի 55 մասնաճյուղ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է Արդշինբանկ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024