վերսկսում թեմյով բոլոր նորությունները

էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հայտնում է Կոմիտասի մասնաճյուղի գործունեության վերսկսման ժամկետների մասին

04.05.2018 17:23

էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հայտնում է Կոմիտասի մասնաճյուղի գործունեության վերսկսման ժամկետների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոմիտասի մասնաճյուղը իրադարձություններից ելնելով՝ կվերսկսի հաճախորդների սպասարկումը երկուշաբթի օրվանից՝ մայիսի 7-ից: Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, բանկի մնացած մասնաճյուղերը գործում են ըստ ստանդարտ աշխատանքային գրաֆիկի:

Մայիսի 3-ին՝ ժամը 14:19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել  էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Երևանի Կոմիտաս մասնաճյուղի վրա (հասցե՝ Կոմիտաս պողոտա 3): Ոստիկանության և անվտագնության ծառայություն մատուցող ընկերության աշխատողների օպերատիվ գործողությունների արդյունքում հարձակումը կասեցվել է:  Ավազակային հարձակումն իրականացրած անձը բերման է ենթարկվել: Նա բանկի հաճախորդ չի հանդիսանում:

«Բանկն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում ավազակային հարձակման ժամանակ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատակցի և ոստիկանի ընտանիքներին ու հարազատներին: Բանկի աշխատակազմը նաև շուտափույթ ապաքինում է մաղթում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության՝ վիրավորում ստացած աշխատակցին: Բանկը մեծապես գնահատում է նրանց անձնազոհությունը՝ աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար և շնորհակալություն է հայտնում նաև հոգացավ քաղաքացիներին իրենց օժանդակության համար», - նշված է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հայտնում է Կոմիտասի մասնաճյուղի գործունեության վերսկսման ժամկետների մասին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը

26.07.2016 18:26

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.04.2024