վիճակ թեմյով բոլոր նորությունները

ՍԱԶԲ–ի նախագահը դրական է գնահատել Հայաստանի բանկերի վիճակը

22.11.2018 15:33

ՍԱԶԲ–ի նախագահը դրական է գնահատել Հայաստանի բանկերի վիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը կարծում է, որ Հայաստանի բանկային համակարգը լավ վիճակում է։ Նրա խոսքով, դա մեծ մասամբ երկրի Կենտրոնական բանկի արժանիքն է։

«Իրականացվում է շատ հստակ վերահսկողություն բանկային հատվածի նկատմամբ, բանկերն ունեն լավ կապիտալիզացիա, վատ պարտքերի չնչին ծավալ։ Սա հազվագյուտ օրինակ է, երբ փոքր երկրում բանկային համակարգը նորմալ գործում է», – հայտարարել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

Պանկինն ընդգծել է, որ ՀՀ–ում ՍԱԶԲ–ն հիմնականում զբաղվում է բանկերի վարկավորմամբ։ Բանկը նաև մասնակցում է բանկերի սինդիկատում օդանավակայանի վարկավորման նախագծի մասով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՍԱԶԲ–ի նախագահը դրական է գնահատել Հայաստանի բանկերի վիճակը

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024