տարեկան գնաճ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում տարեկան գնաճը կկազմի մոտ 2,5 տոկոս. Ջավադյան

07.07.2017 17:12

Հայաստանում տարեկան գնաճը կկազմի մոտ 2,5 տոկոս. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում կանխատեսելի հեռանկարում գնաճը կլինի նախատեսված ցուցանիշի շրջանակում և տարվա արդյունքում կկազմի մոտ 2,5 տոկոս, ուրբաթ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Նրա խոսքով, ԿԲ–ն կանխատեսում է, որ եռամյա կտրվածքով միջազգային առևտրային շուկաներում կլինեն թույլ գնաճային զարգացումներ, որոնք լուրջ ազդեցություն չեն ունենա Հայաստանի գնաճային մթնոլորտի վրա։

«2017 թ–ին գնաճը կլինի թույլատրելի սահմանագծում և կգտնվի ցածր նիշի վրա, իսկ միջնաժամկետ հեռանկարում կգտնվի նախատեսված ցուցանիշի շրջանակում»,–ասաց Ջավադյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում տարեկան գնաճը կկազմի մոտ 2,5 տոկոս. Ջավադյան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024