07.07.2017 17:12
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում կանխատեսելի հեռանկարում գնաճը կլինի նախատեսված ցուցանիշի շրջանակում և տարվա արդյունքում կկազմի մոտ 2,5 տոկոս, ուրբաթ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Նրա խոսքով, ԿԲ–ն կանխատեսում է, որ եռամյա կտրվածքով միջազգային առևտրային շուկաներում կլինեն թույլ գնաճային զարգացումներ, որոնք լուրջ ազդեցություն չեն ունենա Հայաստանի գնաճային մթնոլորտի վրա։
«2017 թ–ին գնաճը կլինի թույլատրելի սահմանագծում և կգտնվի ցածր նիշի վրա, իսկ միջնաժամկետ հեռանկարում կգտնվի նախատեսված ցուցանիշի շրջանակում»,–ասաց Ջավադյանը։
Նա ընդգծեց, որ էներգոռեսուրսների սակագների նվազման և մի շարք պարենային ապրանքների ցածր գների պատճառով 2017 թ–ին կանխատեսվում է ավելի դանդաղ վերադարձ գնաճի նախատեսված ցուցանիշին։
Ընդ որում նա նշեց, որ վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում գնաճը գտնվել է 3 տոկոսի շրջանակում։
Միաժամանակ, ԿԲ ղեկավարը կարևորեց այն, որ հասարակության շրջանում այլևս չեն ձևավորվում գնաճային բացասական սպասումներ։
ՀՀ պետբյուջեի համաձայն, 2017 թ–ին Հայաստանում գնաճը նախատեսված է 4 տոկոսի շրջանակում (±1,5%). --0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: