տարեկն արդյունքներ թեմյով բոլոր նորությունները

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2019թ.-ի տարեկան արդյունքները (ՖՈՏՈ)

25.06.2020 16:13

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2019թ.-ի տարեկան արդյունքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ այսօր՝ 2020թ հունիսի 25-ին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  «ԶԱՐԳԱՑՈՒՄ» մասնաճյուղում կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2019թ.-ի արդյունքները՝ արձանագրելով աճ հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես, բանկի ակտիվները 2019թ. դրությամբ կազմել են 222,446 մլն ՀՀ դրամ, ինչը 0,7 %-ով գերազանցել է 2018թ-ի ցուցանիշը, ընդ որում՝ վարկավորումն ավելացել է 13,3%-ով և կազմել 135,921 մլն ՀՀ դրամ: Պարտավորությունները 2019թ-ին կազմել են 185,042 մլն  ՀՀ դրամ:  Բանկի ընդհանուր կապիտալը, 2019թ. տվյալներով, կազմել է 37,404 մլն ՀՀ դրամ։ Արձանագրվել է 2, 264 մլն  ՀՀ  դրամ զուտ շահույթ»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2019թ.-ի տարեկան արդյունքները (ՖՈՏՈ)

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024