ՔԱՂԱՔ թեմյով բոլոր նորությունները

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն աջակցում է «Էրեբունի–Երևան» տոնի կազմակերպմանը

12.10.2012 12:34

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն աջակցում է «Էրեբունի–Երևան» տոնի կազմակերպմանը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն այս տարի ևս աջակցություն է ցուցաբերում  «Էրեբունի-Երևան» տոնին, որը երևանցիների և Երևանի հյուրերի ամենասիրված տոներից մեկն է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից :

«Անելիք Բանկ» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար Անգելիկա Ոսկանյանի խոսքով,  Բանկն իր գործունեության ավելի քան 22 տարիների ընթացքում միշտ էլ իր հնարավորությունների սահմանում աջակցել է Երևանին վերաբերվող միջոցառումների անցկացմանը:

«Լինելով քաղաքային տիպի Բանկ, մենք միշտ էլ գիտակցել ենք, որ նման տոները համախմբում են մարդկանց և դրական են անդրադառնում քաղաքային կյանքի վրա` աշխուժություն մտցնելով մեր առօրյայում: Լինելով կորպորատիվ պատասխանատու ընկերություն, մեր նման ֆինանսական կազմակերպությունները փորձում են ֆինանսական աջակցությամբ մասնակից լինել յուրաքանչյուր երևանցուն վերաբերվող միջոցառումներին»,- նշեց նա:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն աջակցում է «Էրեբունի–Երևան» տոնի կազմակերպմանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024